Հայերեն   English   Русский  
������������ ����������������
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախկին օգնական Վահագն Բոյաջյանից հետաքրքրվել է, թե որ արժանիքի համար է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իրեն անվանական զենք նվիրել, որի մասին գրել էր ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքը:
Աշխատանքից ազատվել է Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Վահագն Բոյաջյանը: Նա օրերս էր նշանակվել այդ պաշտոնում։ Սեպտեմբերի 10–ին ՀՀ ԱԱԾ Facebook–յան էջը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի Սամսոն Գալստյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել էր Վահագն Բոյաջյանը։
Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Վահագն Բոյաջյանը Ankakh.com-ի հետ հեռախոսազրույցում հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել, ինչից հետո ուրբաթ օրը,Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրամանով Վահագն Բոյաջյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի և Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի տեղացի համակարգող Արա Նազինյանի գլխավորությամբ:Հանդիպման նպատակն էր նախանշել համագործակցությունը երկու կառույցների միջև «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում: Քննարկվեցին Աղետների ռիսկի կառավարման ազգայինռազմավարության մշակման ուղղություններն ու ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: