Ոչ մի պատասխան չունեցանք` ո՛չ դրական, ո՛չ բացասական: Այս մասին Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հանդիպումից հետո Tert.am-ի հետ զրույցում ասել է «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կառավարության շենքի առաջ առավոտից բողոքի ակցիա էին սկսել զոհված զինծառայողների հարազատները՝ Կառավարությունից պահանջելով փոխհատուցում տալ իրենց, ինչպես տալիս են Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց հարազատներին: