Ժողովրդին հայտնի ոսկյա բեղի բուսաբանական անվանումը բուրավետ կալիզիա է: Այն պատկանում է կոմմելինյան (Commelinaceae) ընտանիքին: Կալիզիան 12 տեսակ ունի և աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում ու Մեքսիկայում: Սակայն հայտնի է մեկ տեսակը ` բուրավետ կալիզիան (Callisia fragrans): Այս բույսը նորաձև է ХIХ դարից` անմիջապես հայտնաբերումից հետո: