Հայերեն   English   Русский  
�������������� �������������������������� ����������������������������
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։
Թուրքիայի դատախազությունը 68 անձանց ձերբակալելու օրդեր է ներկայացրել՝ կասկածելով Միացյալ Նահանգներում բնակվող ընդդիմադիր աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող «FETO» շարժման հետ կապեր ունենալու մեջ, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ Բեհչեթ Ավրասը, ով 2016 թ-ի օգոստոսին գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա հարձակման մեջ մեղադրվող հիմնական անձն էր, Թուրքիայի հյուսիսարևելյան Կարս նահանգում անվտանգության ուժերի կողմից անցկացված գործողության ընթացքում սպանվել է: Այս մասին նշված է Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունում, հաղորդում են թուրքականա ԶԼՄ-ները:
Եվրոպական խորհրդարանը մարտի 15-ին բանաձև է ընդունել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում Թուրքիային կոչ է անում դուրս բերել իր զորքերը հյուսիսային Սիրիայից ու դադարեցնել «Ձիթենու ճյուղ» անունը ստացած ռազմական օպերացիան:
Թուրքիան դեռևս հաստատող տեղեկություններ չունի այն մասին, որ սիրիական կառավարական ուժերը կմտնեն Աֆրին:
Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազեթ (պատմական Բայազետ) շրջանում պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը, գրում է թուրքական «Սաբահ» թերթը:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գյուղում ռազմաօդային ուժերի գործողությունների արդյունքումոչնչացվել է երկրում ահաբեկչական ճանաչված Քրդական բանվորական կուսակցության (PKK) երեք շարժվող օբյեկտներ:
Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի նահանգի Հոզաթ քաղաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալներն ավտոմեքենա են պայքեցրել:
Թուրք-իրաքյան սահմանին գտնվող Հաքքարի նահանգում խոշոր բախում է տեղի ունեցել «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների և թուրք զինվորների միջև: Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շտապ մեկնել է դեպքի վայր: Այս մասին հաղորդում է թուրքական Hürriyet թերթը:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում սպանվել են Թուրքիայի զինված ուժերի երկու զինծառայողներ, հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: