Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Այսպես, փետրվարի 16-ին «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում ՊԵԿ աշխատակիցները «Rapiskan» ռենտգեն համակարգով զննման են ենթարկել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող բեռը և խոշոր խախտում արձանագրել: «Իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված ավելի քան 20 տոննա գիպսաստվարաթղթային սալիկից բացի, բեռնատարում ...