Իրանի և Ռուսաստանի իշխանությունները հաստատել են միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզը»: Այս մասին ասել է Իրանի իսլամական հանրապետության փոխնախագահ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:Ըստ նրա, վառելիքի համատեղ արտադրության հարցը «ամենակարևորն էր» բանակցությունների շրջանակներում: «Մենք խոսել ենք այն մասին, որ այս ոլորտում ունենք Ռուսաստանի օգնության կարիքը», - ասել է Սալեհին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:«Այսպիսով ավելի քան ...