Հայերեն   English   Русский  
������������
Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության «փեշմերգե» զինված ուժերը այսօր դուրս գալով Էրբիլ քաղաքից շարժվել են դեպի Թուրքիա: Անցնելով Շըրնաք նահանգը` ծանր զենքով զինված մարտիկները հասել են Մարդինի նահանգի Նուսայբին շրջան:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն BBC-ի լրագրող Լիզ Դյուսեթի հետ հարցազրուցի ժամանակ հայտարարել է, որ «սիրիական ռեժիմը», «ՊԿԿ»-ն և «Իսլամական պետությունը» Թուրքիայի թշնամիներ են, որոնց իրենք չեն ուզում տեսնել իրենց երկրի սահմաններում:
Սիրիական Կոբանիում «Իսլամական պետության» և քրդական որոշ խմբերի միջև մարտերը չեն դադարում: Այսօր առավոտյան մարտերի արդյունքում առաջացած ծուխը երևացել է թուրք-սիրիական սահմանին գտնվող Սուրուչ գավառից:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական իշխանությունները համագործակցելու են Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության հետ` թույլ տալով «փեշմերգե» (քրդական զինված միավորումներ) ուժերի անցումը Թուրքիայի տարածքով դեպի Կոբանի:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 F-4 ինքնաթիռները Մալաթիայից և Դիարբեքիրից օդային հարվածներ են հասցրել Հաքյարիում տեղակայված ՊԿԿ-ի ռազմաբազաների ուղղությամբ: «Հյուրիյեթի» հաղորդմամբ` ՊԿԿ-ի դիրքերին հարվածելու որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ ՊԿԿ-ի զինյալները, դժգոհելով, որ թուրքական իշխանությունները չեն միջամտում Կոբանիի դեպքերին, սպառնացին Իրաքից վերադառնալ Թուրքիա:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն 5-րդ անգամ մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Այս տարի այն նվիրվում է անվանի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյակին և կրում է Տերտերյան-ֆեստ անվանումը։
Եվրահանձնաժողովը սիրիական Կոբանիից Թուրքիա տեղափոխված փախստականներին 3,9 մլն եվրո օգնություն է տրամադրելու:
Ավելի քան 20,000 քուրդ ներգաղթյալներ Գերմանիայում ցույց են կազմակերպել Իսլամական պետություն խմբավորման դեմ:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, թե`«Մեր գլխավոր խնդիրն է Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը,կա ցամաքային ուժեր տեղակայելու հավանականություն, եթե մենք տեսնենք անվտանգությանը սպառնացող որեւէ գործողություն», կարող է քաղաքական տրամաբանության մի քանի մեկնաբանություն հուշել տարածաշրջանային իրադարձությունների խորապատկերի վրա:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: