Հայերեն   English   Русский  
Սուլեյմանիի սպանություն
ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկություն չի ունեցել այն մասին, թե ԱՄՆ-ի հատկապես որ դեսպանատներն է նկատի ունեցել նախագահ Դոնալդ Թրամփը, երբ հայատարարել է, որ Իրանը հարվածներ է պատրաստել ամերիկյան չորս արտերկրյա ներկայացուցչությունների վրա: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ որևէ որոշակի ապացույցներ չի տեսել առ այն, որ «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին մտադիր է հարձակում գործել ամերիկյան չորս դեսպանատների վրա: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով CBS News-ին:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ապտակ է համարել հարվածը Իրաքում ԱՄՆ-ի հենակետերի վրա և ընդգծել է տարածաշրջանից ամերիկացիների իսպառ հեռանալու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ից Ղասեմ Սուլեյմանիի սպանության վրեժը լուծելու 13 սցենար ունի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Fars գործակալությանը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի քանի ամիս շարունակ համոզել է նախագահ Դոնալդ Թրամփին սպանել Իրանի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին: Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով The Washington Post թերթին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: