Հայերեն   English   Русский  
Սուրեն Խաչատրյան
Հակարիի միջին հոսանքի ձախափնյա այս բնակավայրն ընկած է Բերձոր-Կովսական, Որոտան-Հադրութ խաչմերուկում և կենտրոնի դեր է կատարում տարածքի բնակավայրերի համար:
Ինչպես Ստեփանակերտից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 18-ին, Ստեփանակերտից առաջնագիծ մեկնեցին Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի մարզերից մեծ թվով կամավորականներ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից հանրապետության համայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական՝ ութերորդ դասընթացի փակման արարողությանը:Վարչապետն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ համայնքապետները կիրառելու են ստացած գիտելիքներն իրենց հետագա աշխատանքում՝ բարձրացնելով ՏԻՄ-երի գործառութային արդյունավետությունը: Նա անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությանը պետության զարգացման գործում՝ մատնանշելով ...
Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ երկու ամսով երկարացրել է Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը:
Հայաստանյան հանրությունը սպասում է Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ դատական գործի հանգուցալուծմանը: Օրեր առաջ Տիգրան Խաչատրյանին ձերբակալելու, իսկ այնուհետև երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով):
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին:ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս ...
««Սդղի գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի մոտ կրկին առողջական խնդիրներ կան: Մեր տեղեկություններով, ՌԴ-ից վերադառնալուց հետո, հավանաբար ճնշման պատճառով, նրա աչքի մազանոթը վնասվել է, աչքը նորից արյուն է լցվել, երիտասարդն ահավոր ցավերի մեջ է, այնքան, որ նորից ցանկացել են վերադառնալ ՌԴ, սակայն Հարությունին վիրահատած պրոֆեսորը հաջորդ օրը պետք է թռչեր ԱՄՆ: Հարազատները կապ են հաստատել բժշկի հետ, վերջինս ասել է՝ թող մնա անշարժ, պառկած, դեղորայքային բուժում ...
Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, ձերբակալել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով: Այս մասին հայտնում է news.am-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ և Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տուժող Զաքարյանները նախորդ օրն այս գործով ձերբակալված Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդու՝ Դերենիկ Ղևոնդյանի և Սյունիքում հայտնի Յուրկայի (մարզպետի մորաքրոջ թոռն է) անուններից բացի նշել են, որ դեպքին մասնակից են եղել ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: