Հայերեն   English   Русский  
այցելություն
Հայազգի ամերիկացի ձեռնարկատեր, Reddit- ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը կնոջ` թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և դստեր` Օլիմիայի հետ միասին այցելել են իրենց ընկերներին` Սասեքսի դքսուհուն` Մեգան Մարքլին և արքայազն Հարրիին ու նրանց նորածին որդուն: Գրում է Rusarminfo.ru-ն:
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը մտադիր է Տեխաս ուղևորվել, որպեսզի այցելի ծնողներից բաժանված անօրինական ներգաղթյալների երեխաների կենտրոններ: Գրում է Russian.rt.com-ը:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ս.թ. հոկտեմբերի 22-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները կազմակերպելու համար: Այս անգամ իրենց որդիներին տեսակցելու կմեկնեն շուրջ 1250 զինծառայողների ծնողներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր: Տավուշի մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի բացմանը Նախագահը մասնակցել է դեռևս 2013թ. հունվարի 26-ին:
Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծոման հետևանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու նպատակով սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր մի շարք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամաս և մարտական հենակետեր: Այցի շրջանակում լրագրողներին հնարավորություն է տրվել տեսնելու, թե ինչ պայմաններում են ծառայում զինվորները, ծանոթանալու մարտական հերթապահության կրման պայմաններին, հետևելու պայմանական հակառակորդի ոչնչացման ցուցադրական զորախաղին: Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ծանոթացել ...
«Հիշողություն» վավերագրումի կենտրոնը ( Վերադաս՝ «Անգել Պրոդաքշն» ՍՊԸ ) և «Ալֆա հեռուստա-ընկերություն» ՍՊԸ-ն Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով նախաձեռնել են ծնողազուրկ և սո-ցիալապես անապահով ընտանիքների երեխաների, դեռահասների և երիտասարդների այցելություն Ծիծեռնակաբերդում գտնվող ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ 2015թ. ապրիլի 21-ին, ժամը 14.00:
Սեպտեմբերին Միացյալ Նահանգներ այցից հետո Պապ Ֆրանցիսկոսը հնարավոր է այցելի Կուբա:
Պապ Ֆրանցիսկոսը 20 տարվա մեջ առաջին պապական այցելությունն է կատարել Ասիայի ամենամեծ կաթոլիկ համայնքն ունեցող Ֆիլիպիններ, որտեղ հիացած բազմությունը սպասում էր նրան:
Չինաստանում ամենամյա մեկ շաբաթ տևող տոնի շրջանակներում մեկ օրվա ընթացքում միլիոնավոր մարդիկ են այցելել չինական Մեծ պատ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: