Հայերեն   English   Русский  
բողոքի ցույցեր
Առնվազն 75 մարդ է տուժել այսօր՝ շաբաթ օրը, Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանական ստորաբաժանումների և հակակառավարական շարժման ակտիվիստների միջև բռնկված բախման ժամանակ:
Ֆրանսիայի իրավապահ ուժերը նախագահ Էմանուել Մակրոնին տարհանել են փարիզյան թատրոնի դահլիճից, ուր փորձել են ներխուժել թոշակային բարեփոխման դեմ պայքարող ցուցարարները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով BFMTV հեռուստակայանին:
Մոնտենեգրոյի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց «Դավանանքի ու համոզմունքների ազատության և կրոնական համայնքների իրավական դրության մասին» օրենքը ողջ երկրում ընթացող զանգվածային ցույցերի պայմաններում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սկուպշչինայի (խորհրդարանի) կայքին:
Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչն արգելել է ոստիկանությանն ուժ կիրառել կրոնական ազատության մասին օրենքի դեմ ցույցի մասնակիցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նա հայտարարել է այսօր խորհրդարանում:
Այսպես կոչված հողերի ցույցերը Կիևում կարող են վերածվել «լիարժեք մայդանի»: Այսպիսի միտք է հայտնել այսօր ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը՝ մեկնաբանելով բախումները Կիևի կառավարական թաղամասում:
Հնդկաստանի 36 խոշոր բուհերի ուսանողները բողոքի ցույցեր են անում քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Times of India թերթին:
Թբիլիսիում իրավապահները ձերբակալել են քաղաքի կենտրոնում բողոքի ցույցերի մասնակից 16 մարդու, որոնք ոստիկանության նկատմամբ անհնազանդ վարք և խուլիգանություն են ցուցաբերել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին:
Հրաժարված վարչապետ Սաադ Հարիրին մնում է անդրդվելի կեցվածքով և պնդում է, որ կառավարությունը գլխավորելու իր պայմանն այն է, որ կառավարությունը կազմվի արհեստավարժներով: Այս մասին երեկ հաղորդել է «ՌԱԿ մամուլը»՝ հղում անելով Հարիրիին մոտիկ աղբյուրներին:
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը լուրջ մտահոգություն է հայտնել բողոքի ցույցերին պատանիների ակտիվ մասնակցության իրավիճակի կապակցությամբ:
Մինչ իշխանությունը զբաղված է իրար մեջ բաժանելով թեական կառավարությունը, որի շուրջ կփորձեն համաձայնության գալ քաղաքական կողմերը, հեղափոխության 50-րդ օրը բողոքարարները ճանապարհներ և դպրոցներ փակեցին մասնավորապես Լիբանանի հյուսիսի և հարավի կարևորագույն երկու քաղաքներում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: