Հայերեն   English   Русский  
���������� ������������������
«Տարեկան կտրվածքով մենք ավելի շատ պարտք ենք վերցնում, ավելի քիչ աճ ենք ապահովում և վերջնական արդյունքում խոսքը գնում է այն մասին, որ տնտեսական աճ է գրանցվել: Մենք տնտեսական աճը գերազանցող պարտք են վերցրել, ինչ արդյունքում էլ ունենք դրական տիրույթ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը::
Վերջին շրջանում հանրային քննարկման առիթ դարձավ լայն սպառման որոշ ապրանքատեսակների թանկացումը։
Շուկայում լայն սպառման ապրանքների թանկացում է նկատվում:
Այսօր Կառավարության հնգամյա ծրագրին նվիրված քննարկման ժամանակ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը պարզաբանեց, որ կառավարության ներկայացրած թվերը հաշվարկել է և պարզել` 2022 թվականին ունենալու ենք 14 միլիարդ դոլարին հասնող ՀՆԱ: Նրա խոսքով` ՀՀ կառավարության, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի ցուցանիշներում կա շեղում: Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը նշյալ թվականին մեր ՀՆԱ-ի համար կանխատեսում են 12,5 միլիարդ դոլար:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Կառավարության ծրագրին, նշեց, որ Կառավարության գրեթե բոլոր ծրագրերը թվային ցուցանիշների առումով բավականին զուսպ են: Թվային ցուցանիշներ ներկայացնելիս զուսպ լինելը հնարավորություն է ընձեռում հետագայում խուսափել պատասխանատվությունից:
Ծխախոտի դեմ սկսված պայքարը կարելի է դիտարկել առաջին հերթին որպես PR քայլ:
Ինչպես հայտնի է, տնտեսության կարևոր նախապայմաններից մեկը կայունությունն է: Այս առումով ընտրություններն ու տնտեսությունը, կարելի է ասել, հակառակ բևեռներ են, քանի որ ընտրությունները ենթադրում են փոփոխություններ: Այսուհանդերձ, արդեն իսկ այդ փոփոխությունների սպասումները , ուզած թե չուզած, պայմանավորում են տնտեսական գործընթացներ:
2016 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսության համար չի առանձնանա դրական միտումներով:
Ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ դժվար է դրական կանխատեսումներ անել համաշխարհային տնտեսության համար 2016 թվականի ընթացքում:
Հունիսի 22-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Կառավարության այս նախագծով առաջարկվում է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ կետերում «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, իսկ 7-րդ կետում` «պետական պարտքը» փոխարինել «կառավարության պարտքը» բառերով: Առաջին հայացքից աննշան ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: