Թափառող կենդանիների վնասազերծում ծրագրով փաստացի ծախսը Երևանում կազմել է 219789.7 հազար դրամ` նախատեսված 220 հազար դրամի դիմաց. ստերիլիզացվել է 8.684 թափառող կենդանի և վնասազերծվել է 37.142 կենդանի: «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ի ներկայացրած տվյալներով` Երևանում կա 46 հազար թափառող շուն. «Եթե համեմատենք, օրինակ Մոսկվայի հետ, հասկանալի կլինի, որ այս թիվը անիրական է: 10 մլն բնակչություն ունեցող այդ քաղաքում հաշվարկվել է 20 հազար շուն, իսկ 1 մլն բնակիչ ունեցող Երևան քաղաքում արդեն 6-րդ տարին է` կա 46 հազար շուն», ...