Հայերեն   English   Русский  
Քոբանի
Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանիի սահմանին Թուրքիայի կողմից պատ կառուցելու աշխատանքների դեմ 7 օր է՝ քաղաքի բնակիչները բողոքում են:
Սիրիայի Քոբանի քաղաքի էներգիայի աղբյուր Թիշրին ջրամբարը երկրում ընթացող ռազմական գործողությունների ամենաթեժ կետերից է: Ռազմավարական նշանակություն ունեցող այս ջրամբարը բազմիցս գրավվել է Իսլամական պետության կողմից: Միայն անցյալ տարվա դեկտեմբերին դրա վերահսկողությունը ստանձնեցին քուրդ զինյալները, այդ թվում և կանայք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Վաշինգտոնի կողմից Սիրիայի Քրդական դեմոկրատական միությունը որպես ծայրահեղական խմբավորում չճանաչելու փաստը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Թուրք-սիրիական սահմանից ոչ մեծ հեռավորության վրա ևս մեկ պայթյուն է որոտացել: Այս անգամ Սիրիայի Քոբանի քաղաքում ականապատված ավտոմեքենա է պայթել: Քոբանի քաղաքը գտնվում է թուրքական Սուրուչ քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա, որտեղի սրճարաններից մեկում որոտացած պայթյունի հետևանքով 27 մարդ էր զոհվել: Գրում է Vesti.ru.-ն:
Քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներին հաջողվել է վերադարձնել սիրիական Քոբանի քաղաքի վերահսկողությունը, որն ավելի վաղ գրավվել էր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից: Այդ մասին համապատասխան հաղորդագրությունը տարածվել է Agence France-Presse լրատվական գործակալության թվիթերյան էջի կողմից: Գրում է Gazeta.ru-ն:
“Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները հարձակում են սկսել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քոբանի քաղաքի վրա: Իրականացված հարձակման ընթացքում բնակելի թաղամասերի ռմբակոծում է տեղի ունենում: Գրում է Russian.rt.com-ը:
Քրդական «Ֆըրաթ» լրատվական գործակալությունը գրում է, որ Սիրիայի Քոբանի քաղաքի մարտերից փախած սիրիացիների համար սահմանային Սուրուչ շրջանում Թուրքիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման նախարարության կողմից հիմնված վրանային քաղաքը գտնվում է ճիշտն նույն տեղում, որտեղ 1895 թվականին հաստատվել, ապա կոտորվել էին սուլթան Աբդուլ Համիդի կողմից աքսորի ենթարկված հայերը: Սուրուչում բնակվող հայկական ծագմամբ Բոզան Դեմիրը, Իբրահիմ Հալիլ Քայան և Քյուրթ Հաքքը Ֆըրաքը պատմել են, որ հարյուրամյակ առաջ Էրզրումից ...
A ‘dead’ grandfather came ‘back to life’ moments before his family set fire to him on a funeral pyre in India.
Թուրքական «Ռադիկալը» պատմում է սեպտեմբերի 16-ին Քոբանիից հեռացած և Թուրքիայում ապաստանած քուրդ ընտանիքի և 8-ամյա Մահմուդի մասին: Վերջիններս այժմ ապրում են Ուրֆայի Բոզովա քաղաքում և ողջ ընտանիքով աշխատում են բամբակի դաշտերում, որպեսզի կարողանան գոյատևել: Մի ժամանակ սեփական դաշտերը մշակող ընտանիքը այժմ որպես բանվոր է աշխատում` փորձելով չկորցնել հույսը:
Երեկ իրաքյան Էրբիլից 38 մեքենայով ճանապարհ ընկած «փեշմերգե» ուժերը հասել են թուրք-սիրիական սահմանին գտնվող Սուրուչ շրջան: Տեղակայելով Ապրիլի 11 կոչվող գյուղում` մարտիկները սպասում են Մյուրշիդփընար սահմանային անցակետով Քոբանի անցնելու թույլտվությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: