Ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման ծավալած գործողություններն առիթ դարձան, որ Երևանում, ինչպես նաև հանրապետության այլ քաղաքներում կազմակերպվեն բողոքի ակցիաներ, ցույցեր ու երթեր: Այդ իրադարձություններում ՀՀ ոստիկանությունը որդեգրեց աննախադեպ օրինախախտ ու վայրագ վարքագիծ, մինչդեռ նրա պարտականությունը պետք է լիներ կարգուկանոն պահպանելը՝ առանց խախտելու և սահմանափակելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները: