Հայերեն   English   Русский  
​ՅՈՒՆԻՍԵՖ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը
ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում երեխաների 1/3-ն օգտվում է ինտերնետից, ինչը հուշում է, որ շատ կարևոր է երեխաների իրավունքների պաշտպանությունը նաև թվային միջավայրում։
Նախօրեին ՄԱԿ-ի հովանու ներքո գործող ՅՈւՆԻՍԵՖ-ի հիմնադրամը տոնել է 70-ամյակը: Այդ առթիվ Նյու Յորքում գալա ընդունելություն է տեղի ունեցել, որին մասնակցել են կազմակերպության հետ համագործակցող և հիմնադրամի բարի կամքի դեսպաններ` Դևիդ Բեքհեմը, Օռլանդո Բլումը, Ջեկի Չանը և այլ հայտնիներ: Գրում է Spletnik.ru.-ն:
Դևիդ Բեքհեմը հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ հիվանդությունների, բռնություններին և դաժան վերաբերմունքի զոհ դարձած երեխաների համար նախատեսված աջակցման բարեգործական հիմնադրամ հիմնելու մասին:
Այս տարի շուրջ 15 միլիոն երեխա է ներգրավվել խոշոր հակամարտություններումՆյու Յորք / Ժնև, 8-ը դեկտեմբերի 2014թ. – 2014 թվականը վախի և հուսահատության տարի է եղել միլիոնավոր երեխաների համար, ովքեր աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող հակամարտությունների արդյունքում ենթարկվել են բռնության և ականատես եղել դրանց կործանարար հետևանքներին, այսօր հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Այսուհանդերձ, բազմաթիվ ճգնաժամեր այլևս չեն գրավում աշխարհի ուշադրությունը, նշեց Մանկական հիմնադրամը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի,Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ևմաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանլրատվական ծառայություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով եղավ Երևան - Իջևան ավտոմայրուղու դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում, Տավուշի մարզի Վազաշեն - Պառավաքար ճանապարհի նոր շրջանցիկ հատվածում և Բերդ – Նավուր - Իծաքար ճանապարհահատվածում: Նախարարը տեղում ծանոթացավ 2014թ. ծրագրով հիմնանորոգված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ յուրաքանչյուր հինգ րոպեում աշխարհում մեկ երեխա է մահանում բռնությունից, իսկ մահացությունների երեք քառորդը տեղի է ունենում խաղաղության մեջ գտնվող երկրներում:Հետևաբար յուրաքանչյուր օր ամբողջ աշխարհում բռնությունից 345 երեխա է մահանում: Մահացությունների 75 տոկոսը կամ 258-ը տեղի է ունենում խաղաղության մեջ գտնվող երկրներում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: