2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: Ամենօրյա ռեժիմով իրականացվող մեծածավալ ինժենարա-ամրաշինական աշխատանքների և առաջնագծի՝ տեսադիտարկման համակարգերով կահավորման շարունակական գործընթացների արդյունքում ոչ միայն էապես բարձրացվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, այլև գրեթե իսպառ վերացել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Բացառությամբ ...