Հայերեն   English   Русский  
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության վերաբերյալ։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիաները, այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ Կառավարությունը համապատասխան պայմաններ նախապես չի ապահովել սպանդանոցների բնականոն գործունեության համար։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 17-ին աշխատակազմի կազմակերպած կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացրել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը գործում է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում:
Երևանում հունվարի 17-ին տեղի է ունենում քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանի նոր իրավական գործիքները՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, և ազատազրկման վայրերի ժամանակակից խնդիրները» թեմայով։
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ
Մարդու իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը։
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ կարծիքը։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մեկի դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: