Հայերեն   English   Русский  
միասնական քննություններ
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են դեկտեմբեր կամ հունիս ամիսներին: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2- ին՝ կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներով, այնուհետև յուրաքանչյուր երեքշաբթի ու ուրբաթ օրերին լինելու են միասնական քննությունների քննական օրեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԳԹԿ-ի ողջ անձնակազմին՝ բուհական ընդունելության քննություններն արհեստավարժ և սահուն կազմակերպելու համար:
Ավարտվել է միասնական քննությունների առաջին փուլը: 11375 դիմորդները քննություն են հանձնել ընդհանուր 15 առարկաներից և սպասում են բուհերում ընդունելության շեմի հայտարարմանը: Մինչ այդ, սակայն, հուլիսի 2-ից կմեկնարկի միասնական քննությունների երկրորդ փուլը, որի համար սովորաբար հայտագրվում են բանակից զորացրվածները, արտերկրի ուսումնական հաստատությունների շրջանավարտ-դիմորդները, քոլեջների շրջանավարտները և բոլոր այն անձինք, ովքեր չեն մասնակցել միասնական քննությունների առաջին փուլին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի ընդունելության միասնական քննություններից հետո թափուր մնացած տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքերը:
Միասնական քննությունների երկրորդ փուլի գնահատականներն արդեն ամփոփված են: Աշխատանքներ են տարվում բուհ ընդունվածների ցուցակները վերջնականացնելու և հուլիսի 15-ին հրապարակելու ուղղությամբ: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեցին ԳԹԿ-ից:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների համար ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորները ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: Մասնավորապես նա գրում է.
Միասնական քննությունների առաջին` հիմնական փուլն ավարտվել է: Ու թեև բուհերում անցողիկ միավորները կհրապարակվեն հուլիսի 15-ին, արդեն իսկ կարելի է որոշակի պատկերացում կազմել` գնահատականները համեմատելով նախորդ տարվա ցուցանիշների հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: