Հայերեն   English   Русский  
դիմորդներ
Հայաստանյան բուհերն այս տարի, նախորդ տարիների համեմատ, շուրջ երեք անգամ քիչ դիմորդներ ունեն. բուհ դիմողների թիվն ընդամենը 4600 է: Պատճառն անցումն է 12-ամյա կրթական համակարգի: 2006-ին առաջին դասարան հաճախող սերունդը երկու խմբի բաժանվեց. գերակշիռ մասը ձևավորեց 11-ամյա ուսուցմամբ դասարանները, իսկ համեմատաբար փոքրաթիվ խմբերով ձևավորվեցին 12-ամյա կրթությամբ դասարանները:
Լրագրող Ռուզան Խաչատրյանը Facebook-ում գրում է.
ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի դրույթները գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխանեցնելու, բուհերի ընդունելության պահանջներն ավելի հստակեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի դիմորդներ և ծնողներ,Ինձ ուղղված ձեր բազմաթիվ հարցերը փորձեմ խմբավորել և պատասխանել:1.Քննության դրական նվազագույն միավորի շեմը չի փոխվելու, 7.5 միավորը մնալու է:2. Այս պահին անցողիկ միավորներ հրապարակել հնարավոր չէ, քանզի առջևում է քննությունների լրացուցիչ փուլը:3. Քննութոյւնների հիմնական արդյունքների ամփոփումից հետո մնացած թափուր տեղերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն, որպեսզի դուրս մնացած, բայց դրական միավորներ ...
Այս ուսումնական տարում հայաստանյան բուհերում շուրջ 2 հազար թափուր տեղ մնաց. դիմորդների թիվը, նախորդ տարիների համեմատ, այդքանով նվազել էր: Այս տարի դիմորդների շրջանում պահանջարկ չի նկատվել բնագիտական մասնագիտությունների, արվեստագիտության, ռուս բանասիրության, որոշ չափով նաև հայագիտական մասնագիտությունների գծով: Փոխարենը, ինչպես և նախորդ տարիներին, մեծ մրցույթ է եղել տնտեսագիտություն, իրավագիտություն մասնագիտությունների գծով:
Միասնական քննությունների առաջին փուլն ամփոփված է, հրապարակվել են թե՛ բոլոր առարկաների գնահատականները, թե՛ բողոքարկումների արդյունքները: Կարելի է ասել, որ այս տարվա քննությունները ոչնչով չառանձնացան. դժգոհություններ չեղան թեստերից կամ քննություններից: Քննություն հանձնած 12 հազար դիմորդներից արդյունքները բողոքարկել են 446-ը (3,7 տոկոսը), բողոքարկման հանձնաժողովը բարձրացրել է 65 դիմորդի գնահատական:
Հրապարակվել են հունիսի 23-ին կայացած Ռուսերենի միասնական քննության արդյունքները:
Շրջադարձային փուլ է սկսվում Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումներում: Հատկապես վերջին շրջանում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց խորքում ու իրականում իրար խիստ կապված երկու երևույթների համատեքստում: Ինչպես գիտենք, հունիսի 14-ին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվեց ազատագրել Քեսաբ քաղաքը:
Այս տարվա միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է: Երկրորդ փուլի համար սովորաբար դիմորդները քիչ են լինում, և քննությունների հիմնական պատկերը կարելի է ստանալ առաջին փուլի արդյունքներով: Այս թեմայով «Անկախը» զրուցել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: