Հայերեն   English   Русский  
���������� ��������������������
Թուրքական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ` հայազգի Էթյեն Մահչուփյանի պաշտոնաթողությունից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական է նշանակվել Աբդուլքադիր Օզքանը:
Թուրքիայի վարչապետի արդեն իսկ թոշակառու խորհրդականի հետքայլը չուշացավ: Իրավամբ ցեղասպանության հարցի մասին կատարած համարձակ բարձրաձայնումներից հետո պարզ է, որ նա կա՛մ հրաժեշտ էր տալու իր պաշտոնին, կա՛մ էլ մտածելու տեղիք տար, որ ամեն ինչ վերահսկվում է, եւ վարչապետի կողմից պատվիրված, որը դիպաշարին հետեւողին ավելի էր մղում այդ հայտարարությունների հետևում տեսնելու Անկարայի կողմից կիրառվող մարտավարական հանգրվանները:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հեռացվել է պաշտոնից։
Ինքն իրեն ավելի օսմանցի, քան հայ զգալուց ընդամենը մի օր հետո, Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը հետեւյալ հայտարարությունն արեց. «Ես ասել եմ, որ ինքս ինձ հայ լինելուց ավելի օսմանցի եմ զգում: Ես ազգայնական չեմ, սակայն երբ 1915-ի մասին խոսք է գնում, ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» եզրը: Ես կարծում եմ, որ դա ցեղասպանություն է, որովհետեւ ցեղասպանություն եզրը եւ 1915-ին տեղի ունեցածը համընկնում են: Ցեղասպանությունը ոչ թե պատմական, այլ իրավական եզր է»:
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը թուրքերին կատաղեցնող հայտարարություն է արել՝ նշելով, որ 1915-ը որպես ցեղասպանություն է ճանաչում ,հաղորդում է NEWS.am-ը։Ինչպես տեղեկացնում է թուրքական Arcaajans կայքը, Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթյեն Մահչուփյանը Լոնդոնում բրիտանական խորհրդարանում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ խոսել է Թուրքիայի խնդիրներից, ինչպես նաեւ անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային։
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի՝ «Ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում» խոսքին արձագանքել է ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինը։
Բելգիայի Գենտ քաղաքում Յունուս Էմրեի ինստիտուտի Բրյուսելի թուրքական մշակույթի և Գենտի համալսարանի Թուրքիայի հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Նոր Թուրքիա» թեմայով սեմինարի ժամանակ խոսել է Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանը:
Թուրքիայում բողոքի ցույցեր են ընթանում օրերս սպանված թուրք աղջկա հիշատակին: Փետրվարի 11-ին ուսանողուհի Օզգեջան Ասլանը դուրս էր եկել տանից ծնողներին այցի գնալու համար և անհետացել էր: Փետրվարի 13-ին ոստիկանությունը աղջկա մարմինը գտել էր Թուրքիայի հարավում գտնվող գետում: Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը փորձել է բռնաբարել Ասլանին, իսկ աղջիկը պաշտպանվել է նրանից գազի բալոնով: Վարորդը դանակահարել է աղջկան, ապա փորձել այրել մարմինը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանը հարցազրույց է ունեցել «Հաբեր Թյուրքի» լրագրողի հետ: Մի շարք ներքաղաքական հարցերի շուրջ մեկնաբանությունների հետ մեկտեղ Մահչուփյանը խոսել է Հայոց ցեղասպանության է 100-ամյակի,
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանը իրաքյան Էրբիլում «Անադոլու» գործակալության թղթակցի հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների, երկու երկրների նախագահների կողմից արված փոխադարձ հրավերների և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: