Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
հանձնարարությամբ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն հոկտեմբերի
27-ից սկսել է ստուգել զորքերի շփման գծում տեղակայված զորամասերի մարտական պատրաստվածության
մակարդակը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը: