Հայերեն   English   Русский  
Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանցիների գրեթե կեսը նախագահ Վլադիմիր Պուտինին Է համարել տարվա քաղաքական գործիչ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, վկայում են հարցման արդյունքները, որը կատարել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը:
Շահագործման Է հանձնվել Սամուր գետի վրայով ձգվող ավտոմոբիլային կամուրջն ադրբեջանա-ռուսական սահմանին: Երթեւեկության բացման արարողությանը մասնակցել են ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Օրեշինը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը: Այդ մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից 2019 թվականը դինամիկ տարի էր:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ավարտելով իր այցը Ղազախստանի Հանրապետություն, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախահագել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԵՏՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի պատվիրակությանը, որի կազմում էին Տուլայի մարզի պետական պաշտոնյաներ, արդյունաբերության, զբոսաշրջության, էկոլոգիայի, գիտության և մշակույթի ոլորտներին առնչվող կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել Է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: Այդ մասին, վկայակոչելով զույգին ծանոթ աղբյուրի, հայտնել Է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Աղբյուրի տվյալներով՝ Պետրոսյանը եւ Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի սկզբին:
Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, զրկել է Ռուսաստանին՝ միջազգային մրցաշարի, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից` 4 տարով:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում։
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: