Հայերեն   English   Русский  
Նորագավիթ
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 29-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթի գերեզմանների մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նորագավիթի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ավետիք Ս.-ին, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտից՝ «ազդրերի, գոտկատեղի և աճուկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին, «որովայնի, վերին և ստորին վերջույթների ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ` 1991 թ. ծնված Արթուր Գ.-ին, «ազդրերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ` 1994 թ. ծնված Դավիթ Ա.-ին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: