Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի թեկնածուի պաշտոնում առաջադրելու հարցին՝ ասել է, որ օրենքը թույլ չի տալիս միևնույն թեկնածուին երկրորդ անգամ ներկայացնել իրավասու նույն մարմինը: