Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը պատերազմի վերսկսմանը և դրան հաջորդող իրադարձություններին`Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ թեև այստեղ չի կարելի օգտագործել «գենոցիդ» բառը, բայց այն, որ Ադրբեջանի ղեկավարի նպատակը հայ բնակչության ոչնչացումն էր, միանգամայն պարզ է, քանի որ պատերազմը ոչ միայն զինված ուժերի դեմ էր, այլև խաղաղ բնակիչների, որի ապացույցը խաղաղ բնակավայրերի ռմբակոծումն ու Թալիշ գյուղի դեպքերն ...