Հայերեն   English   Русский  
Հոնկոնգ
Ընդդիմադիր Ապագայի կուսակցության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են այսօր Բանգոկի կենտրոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից: Իշխանությունների հետ չհամաձայնեցված ցույցը սկսվել է տեղի ժամանակով ժամը 17:00-ին (մեր ժամանակով՝ ժամը 12:00) և անցկացվել է MBK առևտրի կենտրոնի մոտ:
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը լուրջ մտահոգություն է հայտնել բողոքի ցույցերին պատանիների ակտիվ մասնակցության իրավիճակի կապակցությամբ:
Աշխարհը հայտնվել է հակակառավարական անվերջանալի շարժումների ատամների տակ, որոնք արագորեն տարածվում են բոլոր մայրցամաքներում՝ մեծ մասամբ ուղեկցվելով ավերածություններով ու մարդկային զոհերով, միաժամանակ հյուծելով պետությունների տնտեսությունը:
Տեղի իշխանությունները ափսոսանք են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի սենատի ընդունած «Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին» օրինագծի կապակցությամբ՝ ընդգծելով, որ նման քայլը վնաս կհասցնի երկկողմ հարաբերություններին և իրենց իսկ ամերիկացիների բիզնես շահերին:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի սենատը միաձայն հավանություն է տվել «Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին» օրենքի նախագծին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Ավելի քան 600 ցուցարար ուսանողներ վերջին օրվա ընթացքում հեռացել են գրավված Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի տարածքից: Այժմ այնտեղ մնացել է անկարգությունների մասնակից 100 արմատական:
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը հայտարարել է, որ քաղաքը կաթվածահար անող ցուցարարները շատ եսասիրաբար են վարվում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Հոնկոնգի բանտարկյալներին մայրացամաքային Չինաստան արտահանձնելու մասին օրենքի նախագիծը, որը զանգվածային բողոքի ցույցերի առիթ դարձավ, պաշտոնապես հետ է կանչվել: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է հատուկ տարածաշրջանի վարչակազմի անվտանգության նախարար Ջոն Լին:
Ավելի քան 30 մարդ Հոնկոնգում վնասվածքներ է ստացել վերջին օրերին հերթական զանգվածային անկարգությունների ալիքի հետևանքով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: