Հայերեն   English   Русский  
ԱՍԱԼԱ
Ազնվագույն գաղափարները անզոր են, երբ նրանք չեն պաշտպանվում լավագույն զենքերով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ)՝ իր հիմնադրման 45-ամյակի առթիվ:Հայտարարությունում ասվում է.
Թուրքիայի իշխանությունները շարունակում են Հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելով սեղմել ճնշման օղակը Կոստանդնուպոլսի հայկական փոքր, բայց և ազդեցիկ համայնքի շուրջ:
62 տարի առաջ նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու Վայսելիա ավանում, Չարլզ և Զաբել Մելքոնյանների ընտանիքում ծնվում է Մոնթե Մելքոնյանը:
Վերջին երկու տասնամեակներուն հայաստանամերձ տարածաշրջանին մէջ տեղի ունեցող քաղաքական զարգացումներն ու վերիվարումները եկան ապացուցելու, որ 20-րդ դարու սկիզբին ըստ գաղութարարական եւ մեծապետական շահերու արհեստական սահմաններ գծելու, երկիրներ ձեւաւորելու իրողութիւնը այլեւս ենթակայ է վերատեսութեան։
Օգոստոսի 7-ը Հայկական նորագույն զինյալ ազգային ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օրն է: Այդ կապակցությամբ Հայկական ժողովրդային շարժումը հայտարարություն տարածել:«37 տարի առաջ, 1982 թ. օգոստոսի 7-ին, ազատագրական պայքարի ռահվիա կազմակերպության՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը Զոհրապ Սարգիսյանի գլխավորությամբ իրականացրեց «Կարին» գործողությունը՝ գրավելով Անկարայի «Էսենբողա» միջազգային օդակայանը:
Մայիսի 5-ին Եռաբլուր պանթեոնում վերահուղարկավորեցին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հոգևոր հայր Գուրգեն Յանիկյանին, ինչը չկարողացան անարձագանք թողնել Թուրքիայում:
«Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը ցավիմ, որ շատ զավակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինվորներ ալ տրամադրելու համար իմ ազգիս:Հեղինե Քրջլյան՝ Արա Քրջլյանի մայրը
ԱՄՆ կառավարությունը ներում է շնորհել Թուրքիայի նախկին գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին 1982 թվականին սպանելու մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանին, ով 34 տարի 11 ամիս գտնվում էր ամերիկյան բանտում և դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
«Դիվերսիոն ներթափանցման փորձ միշտ է արվում: Մենք մի օր նորմալ արձագանքում ենք, մի օր՝ ոչ: Դիմակայում ենք դիվերսիաներին, բայց լավ կլինի, որ մենք էլ համարձակություն ունենանք ու դիվերսիոն գործողությունների անցնենք: Բայց, արի ու տես, որ իրենք միշտ ագրեսիայի են դիմում, մենք՝ պաշտպանվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով լարվածությանը սահմանին, ասաց Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի(ԱՍԱԼԱ) ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
Վազգեն Սիսլյանն այս պատմությունը պատմել է բազմաթիվ անգամ: Սակայն պատրաստ է ևս մեկ անգամ ամենայն մանրամասնությամբ վերհիշել այն: Դրա մասին գրվել են հարյուրավոր հոդվածներ, իսկ վերջին տարիներին` նաև պիես, որը բեմադրվել է Դրամատիկական թատրոնում և ներկայացվում է լեփ-լեցուն դահլիճում: Դա Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի և ընդհանրապես հայ ժողովրդի նորագույն ժամանակների ազատագրական պայքարի պատմության առանցքային էջերից է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: