Հայերեն   English   Русский  
���������������� ������������������ ������������
Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի դեպքով նշանակված ծառայողական քննությամբ պարզ կլինի միջադեպի մանրամասներն ու ամբողջական պատկերը:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնա-մարզական թռիչք կատարող Արցախի ՊԲ ուղղաթիռի խոցումը դատապարտող ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շրջանառվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ:
ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը զոհվածների ընտանիքներին հանձնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով նրանց հետմահու շնորհված «Արիության համար» մեդալները։38-ամյա Սարգիսի մեդալը Մովսես Հակոբյանը հանձնեց նրա մանկահասակ որդիներին։Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց օդաչուների մարմինները դուրս բերելու գործողությունը մշակողներին եւ իրականացնողներին։«Այդ նրանք են, որ չանսալով դիվանագիտական ձեռնարկումներին, իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասումը եւ միջդիրքային տարածությունից հայրենի հող ...
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտմամբ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 զոհված անդամների հոգեհանգստյան արարողությանը: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։Նշենք, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.00-ին, զոհված ...
«Այն, ինչ տեղի ունեցավ միայն փրկարարական նպատակ ուներ. այո, գործողության ընթացքում ոչնչացվել են ադրբեջանցիներ, սակայն միայն այն պատճառով, որ նրանց չեզոքացնելով միայն հնարավորություն ստացան մոտենալու մեր օդաչուներին, և նրանց աճյունները հայրենիք վերադարձնել: Այնուամենայնիվ դեռևս հարց է մնում, թե արդյոք սա էր մեր պատասխանը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով հայկական խոցված ուղղաթիռի անդամների դիերը վերադարձնելու գործողությանը:
Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ԼՂՀ ՊՆ մեկնաբանել է Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրսբերման հատուկ գործողության փաստի հերքումը:Հացորդագրության մեջ ասվում է. «Ի գիտություն Ադրբեջանի քարոզչամեքենայի եւ դրան սպասարկող լրատվամիջոցների՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է։ Հայկական խոցված ուղղաթիռի տարհանման գործողությունն իրականացվել է ոչ միայն նախօրեին, այլեւ այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր առաջնագծում կորուստների մասին՝ ներկայացնելով նրանց որպես ...
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած այն հայտարարությունը, թե տարհանման օպերացիայի արդյունքում ադրբեջանական զինուժը կարուստ չի գրել, ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Փաստորեն Ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է՝ այս կորուստների համար են ազատե՞լ պաշտոնից, թե՞ ուղղաթիռը խփելու»:
NEWS.am-ի տեղեկություններով՝ հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյուններն արդեն հանձնել են նրանց հարազատներին:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. Հայ օդաչուներին տարհանելու գործողությունը շատ ջաննք ու եռանդ պահանջեց մեր զինվորականներից: Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր, որն այսօր վերջապես հաջողությամբ պսակվեց: Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել գործողության կազմակերպիչներից մեկի հետ: Այն ինչ մի երկու բառով պատմեց այլ կերպ հնարավոր չէ նկարագրել, քան հատուկ ստորաբաժանումների պատերազմ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: