Հոկտեմբերի 21-ին, ժամը 00.10-ին, 1986 թ. ծնված Վահան Հ.-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պիոներական փողոցի տներից մեկում բնակվող իր աներոջը ծեծի են ենթարկել և գումար տարել: Պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, զուգագուլպաներով դիմակավորված 2 անձինք, որոնցից մեկը` զինված դանակով, փայտե դուռը կոտրելով մուտք են գործել 1952 թ. ծնված Սամվել Ս.-ի տուն, ծեծի ենթարկել նրան` դեմքի շրջանում պատճառելով վնասվածք, այնուհետև պահանջել և ստացել են 215.000 դրամ, որից ...