Հայերեն   English   Русский  
ազատամարտիկ
Հունիսի 13-ին լրացավ Շահումյանի անկման 26-րդ տարին: Գաղտնիք չէ, որ մեզ պարտադրված Արցախյան պատերազմում ունեցանք և՛ հաղթանակներ, և՛ կորուստներ: Իսկ Շահումյանն այդպես էլ բաց վերք մնաց...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։
Մատաղիս, 2016 թվական, ապրիլի 2, լուսաբաց… Զորամասում տագնապ է հայտարարված: Ռոլանդը քնից վեր է թռչում, հագնվում ու հրամանի համաձայն՝ ծառայակից ընկերների հետ շտապում դեպի խրամատներ: Նա դեռ չէր գիտակցում, որ իսկական պատերազմ է սկսվել:
Երբ հայրենիքը պաշտպանության կարիք ունի, յուրաքանչյուր ոք` կին թե տղամարդ, երեխա, ծերունի, պետք է անի ինչ կարող է: Այս կարծիքին է արցախյան ազատամարտի մասնակից, բուժքույր Տաթևիկ Ավետիսյանը: «Հայրենիքը քո մեծ հայրական տունն է, որտեղ ամուր ես կանգնում հողի վրա: Որտեղից էլ քեզ քշեն՝ հայրենիքում քեզ համար մի անկյուն կգտնվի: Հայրենիքը պետք է կյանքի գնով պահել, առանց դրա ոչ ոք ես»,- ասում է նա:
Այսօր՝ մայիսի 25-ին, Վարդաշեն ՔԿՀ-ից ազատ արձակված Վոլոդյա Ավետիսյանը, որը 2013թ. սեպեմբերին կալանավորել էր, իսկ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման դատապարտվել, միացել էր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նա հայտարարեց, որ նստացույց է սկսում կառավարության շենքի դիմաց:
1992 թվականի մայիսի 9-ին գրանցվեց Արցախյան պատերազմի մեծագույն նվաճումը. ազատագրվեց Շուշի բերդաքաղաքը:
Հայ ազատագրական պայքարի պատմության մեջ կանանց բազմաթիվ հզոր կերպարներ կան, որոնք, ցավոք, հանրության լայն զանգվածներին հայտնի չեն: Նրանցից է Աննա մայրիկը, որը հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան Կարո Սասունու մայրն է, ինչպես նաև նշանավոր հայդուկապետ և հայ ազատագրական շարժման ականավոր ու առաջատար գործիչ Հրայրի (Արմենակ Ղազարյան) ազգականուհին:
1993 թվականի սեպտեմբերի 3-ին վարորդ Բենիամին Այվազյանը երեք ընկերների հետ Ստեփանակերտից ուղևորվում է Ղուբաթլի (ներկայիս Քաշունիք)՝ վառելիք բերելու: Թիկունքից նրանց վրա կրակ են բացում: Մեքենայում գտնվող երկու ուղևորները սպանվում են, իսկ Բենիամին Այվազյանի ճակատագիրը մնում է անհայտ: 25 տարի է անցել, սակայն Բենիամին Այվազյանի ընտանիքը դեռ սպասում է նրան:
- Ես իմ ամբողջ կյանքում անկախ եմ եղել: Անկախ համարում եմ այն կնոջը, որն իր գործում, ընտանիքում, սերունդ դաստիարակելու հարցում ղեկավարվում է հայեցիության, օգտակարության և բարոյականության չափանիշներով:
Ապրիլի լույս 2-ի գիշերը 56-ամյա Արմեն Մհերյանը Մարտունու ՋՕՀ-ի հերթապահ պահակն էր: Նախկին զինվորականն ու ազատամարտիկը, երբ հեռախոսազանգով տեղեկանում է սահմանում ստեղծված իրավիճակի մասին, աշխատանքն էլ, իր պատասխանատվությանը հանձնված գույքն էլ մոռանում է. գրասենյակն անմիջապես փակում է ու Արցախ ճանապարհվում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: