Հայերեն   English   Русский  
Այգեհովիտ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիների խաղողի այգիները ոչնչացնելու դեպքի առթիվ:
Սեպտեմբերի 24-ին հակառակորդի կրակահերթերից վիրավորում ստացած Այգեհովիտ գյուղի բնակիչներ Գուրգեն Սիմոնյանն ու Նունե Շահնազարյանը դուրս են գրվել հիվանդանոցից, նրանք այժմ տանն են: Այս մասին Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը: Ըստ նրա, վիրավորները սկեսրայր և հարս են: «Ականը պայթել է հենց տան բակում, նրանք դրսում են եղել, բեկորային վնասվածքներ են ստացել: Երկու երեխաները տանն են եղել, իսկ ամուսինն արտագնա աշխատանքի է»: Լևոն Գրիգորյանի խոսքով, Այգեհովիտին ուղղված կրակոցները ...
«Երեկ առավոտյան Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի խաղողի այգիներից մեկում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից «Նիսսան» մակնիշի մեքենա է վնասվել:
Այսօր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ադրբեջանական դիպուկահարները կրակ են բացել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի խաղողի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ:
Ազգային ժողովի արտահերթ նիստում Տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նա պատգամավորներին հայտնեց, որ օրենքով նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները, ինչպես նաև հողի հարկի ու անշարժ գույքի գույքահարկի ծախսերը մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։ Ըստ նախագծի` համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: