Հայերեն   English   Русский  
Ավագ Հարությունյան
Կարծում եմ այս տարի ռեալ մթերված կլինի 140–150 հազար տոննա խաղող, բայց ցույց կտրվի 200 հազարի չափ։
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներից մեկը վերաբերում է կոնյակի ու շամպայնի անունները փոխելուն:
Ռուսաստանում ներկրվող գինու համար ակցիզային հարկի բարձրացումը վատ ազդեցություն կունենա Հայաստանից Ռուսաստան գինու արտահանման վրա:
Վերջին 7 տարիներին հայ ժողովուրդն ավելի շատ գինի է խմում, քան օղի: Սակայն մինչև 2011 թվականը ռեկորդ ենք սահմանել՝ օղի խմելով ու աշխարհում 3-րդ և 5-րդ տեղերը գրավելով:
Նորից սկսվում է խաղողի մթերման սեզոնը, բայց արդեն մեկ տարի է, ինչ մթերված խաղողի դիմաց խաղողագործները չեն վճարվել: Ըստ պետական՝ պաշտոնական թվերի՝ անցյալ տարվա մթերված խաղողի դիմաց վերամշակողները խաղողագործներին պարտք են 800 մլն դրամ, իսկ խաղողագործները պնդում են, որ պարտքերը 1.5 միլիարդից ավելի են: Խնդիրը, սակայն, թվերի անհամապատասխանությունը չէ, այլ երևույթը. վերամշակողները չեն կարողանում փակել պարտքերը:
Գինեգործներն ամփոփում են տարին: Ինչպես սպասվում էր, այս տարին այնքան էլ հաջող չէր ոլորտի համար: Սա կապված է ռուբլու անկման հանգամանքի հետ
Այս տարին հատկապես բերքառատ էր խաղողի մշակության համար: Ըստ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների` 2015 թ. հոկտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 308 հազար տոննա խաղող` նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց: Արդեն իսկ մթերվել է 213 հազար տոննա խաղող` նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց: Հայաստանից արտահանվել է մոտ 9 հազար տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5 հազար 7 հարյուր տոննայի դիմաց:
Հայաստանում ավարտվել են խաղողի մթերումները: Պաշտոնական վերջին տվյալներով մթերման ընդհանուր թիվը կազմում է 183 հազար տոննա խաղող: Անցյալ տարվանից 10 տոկոս աճ կա: Մթերող սուբյեկտների թիվը 5-ով ավելի է:9 ամսվա կտրվածքով արտահանվել է 1 մլն 300 լիտր գինի: Գրանցվել է 30 տոկոս աճ: Կոնյակի առումով կա նվազում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: