Հայերեն   English   Русский  
ԼՂՀ ՊԲ ՄԻ-24
Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ԼՂՀ ՊՆ մեկնաբանել է Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրսբերման հատուկ գործողության փաստի հերքումը:Հացորդագրության մեջ ասվում է. «Ի գիտություն Ադրբեջանի քարոզչամեքենայի եւ դրան սպասարկող լրատվամիջոցների՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է։ Հայկական խոցված ուղղաթիռի տարհանման գործողությունն իրականացվել է ոչ միայն նախօրեին, այլեւ այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր առաջնագծում կորուստների մասին՝ ներկայացնելով նրանց որպես ...
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած այն հայտարարությունը, թե տարհանման օպերացիայի արդյունքում ադրբեջանական զինուժը կարուստ չի գրել, ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Փաստորեն Ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է՝ այս կորուստների համար են ազատե՞լ պաշտոնից, թե՞ ուղղաթիռը խփելու»:
NEWS.am-ի տեղեկություններով՝ հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյուններն արդեն հանձնել են նրանց հարազատներին:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. Հայ օդաչուներին տարհանելու գործողությունը շատ ջաննք ու եռանդ պահանջեց մեր զինվորականներից: Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր, որն այսօր վերջապես հաջողությամբ պսակվեց: Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել գործողության կազմակերպիչներից մեկի հետ: Այն ինչ մի երկու բառով պատմեց այլ կերպ հնարավոր չէ նկարագրել, քան հատուկ ստորաբաժանումների պատերազմ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: