Հայերեն   English   Русский  
Ավան
Երևանի Ավանի Նարեկացի թաղամասում այսօր՝ հուլիսի 10-ին, շենքից ընկած աղջիկը մահացել է:
Այսօր՝ հուլիսի 10-ին, մոտ մեկ ժամ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան), անհրաժեշտ է շտապօգնություն:
Երկու օր առաջ Ավան 14 փողոց 2-րդ տուն հասցեում իսկական ջրհեղեղ էր: Հորդառատ անձրևից հետո անձրևաջրերը լցվել էին Սիրարփի Կարապետյանի բնակարանը և փչացրել քաղաքացու գրեթե ողջ գույքը: Սիրարփին պատմում է, որ հարևանների օգնությամբ ժամեր շարունակ տնից հեռացրել են անձրևաջրերը, սակայն հետևանքներն այժմ էլ կարելի է տեսնել:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 11:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանից Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» ծրագրով նախատեսված միջոցառումները: Այս անգամ Ավան վարչական շրջանի «Թումանյան» այգում ավանցիներն ականատեսն ու մասնակիցն են եղել «Մեր ուրախ Ավան» մանկական զվարճալի համերգային ծրագրին:
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում, հունիսի 15-ին տեղի ունեցած սպանությունից:
2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի Ավան թաղամասի բնակչության հետ: «Մենք ներկայացրել ենք բավական համալիր ծրագիր, որը պատասխանում է 4 հիմնական հարցի՝ որտեղ ենք մենք և ինչ նեղ տեղեր ունենք, ուր ենք ուզում հասնել, ինչ պետք է անենք և ումով ենք անելու: Մենք բոլոր ոլորտներում արդյունավետությունը բարձրացնելու խնդիր ունենք, և հենց այդ նպատակին է միտված մեր ծրագիրը, որը բավական ...
Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում` Ավանում, Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրում, Դավթաշենում, Նորք-Մարաշում և Նուբարաշենում ողջգիշերվա ընթացքում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներով ու մարդկանց ներգրավմամբ:
Օգոստոսի 23-ին, ժամը 22.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի վերելակում տղամարդու դիակ կա:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: