Հայերեն   English   Русский  
ազգային հերոս
Մարտի 5-ին ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքին և շնորհավորել սպարապետի ծննդյան օրվա առթիվ։
«Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը»: Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերն են,-այսօր Մովսեսի ծննդյան օրն է:
«Ուղիղ գնացեք ու ձախ. ես այդ տան մոտով ուղղակի չեմ կարող անցնել»: Անծանոթ երիտասարդ տղային պատահաբար ենք հանդիպում ու հարցնում ապրիլյան պատերազմում զոհված «Կյաժի» տան հասցեն: «Իհարկե ճանաչում էի, մի բակից էինք»,- մի կերպ ենք լսում Ռոբերտի ընկերոջ դողդոջուն ձայնն ու առանց խոսելու բաժանվում նրանից: Արաբկիր 45 փողոցի տներից 1-ն ենք փնտրում: Վերջին մեկուկես ամսում այս հասցեն այնքա՜ն հարցնող է եղել: Ռոբերտն իր աչքի առաջ է մեծացել:
Քիչ է պատահում, երբ մարդ շատ կարճ է ապրում, բայց այդ կյանքով մեկընդմիշտ մնում է պատմության ու ժողովրդի հիշողության մեջ: Այդ մարդկանց կյանքը նման է այն երկնաքարին, որը պոկվում է տիեզերքից ու վայրկյանների ընթացքում բոցկլտալով վայր ընկնում, բայց հասցնում է աշխարհը լուսավորել ու միլիոնավոր մարդկանց երազանք պահելու առիթ պարգևել:
Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ Ես երդում տված եմ: Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա: Մոնթե Մելքոնյան
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: