Դեկտեմբերի 1-5-ը Հայաստանում հայտարարվել է կրթության որակի ապահովման շաբաթ: Նախաձեռնությունը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամինն է: Միջոցառումը մեկ հարկի տակ է հավաքել կրթության ոլորտի հայաստանյան ու արտասահմանյան առաջատար մասնագետներին` քննարկելու մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացները, առկա խնդիրները, լուծման ուղիները, ինչպես նաև փորձ փոխանակելու և ծանոթանալու միջազգային փորձին: