Հայերեն   English   Русский  
ձնամաքրման աշխատանքներ
Դեկտեմբերի 28–ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում մեկնարկել են ձյան մաքրման աշխատանքները: Տեղումների ինտենսիվությանը զուգահեռ, վաղ առավոտից գործընթացը ծավալվել է նաև մյուս վարչական շրջաններում:
Դեկտեմբերի 6-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և ողջ գիշեր շարունակվել են փողոցների և մայթերի, ավելի ուշ նաև դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները:
ՀՀ միջպետական ճանապարհներում ձնաբուքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու, անվտանգ տարածք տեղափոխելու, վարորդներին և ուղևորներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար սկսվել է առաջնային օգնության հենակետերի տեղադրման գործընթացը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի: Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ, Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 25-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 28-ը ներառյալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այսօրվանից նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող սննդի կազմակերպմանը՝ հաշվի առնելով, որ արդեն կայացել են մատակարարների ընտրության մրցույթներն ու հաղթողները հայտնի են:
Ս.թ. դեկտեմբերի 14-ից սկսած Երևանում անընդմեջտեղացող առատ ձյան տեղումներո վպայմանավորված, մայրաքաղաքի աղբահանության, սանիտարական և ձնամաքրման պատասխանատու «Սանիթեք» ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: Որպես առաջնահերթություն, անընդհատ մաքրվում, ինչպես նաև աղի ու շլաքային ավազի խառնուրդով մշակվում են Երևանի գլխավոր ճանապարհները: Համապատասխանաբար մաքրվում են նաև մայթեզրերն ու երկրորդական ճանապարհները:
«Սանիթեք» ընկերությունը ներկայացնում է ձնամաքրման ընթացիկ աշխատանքների տվյալները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 38 արձանագրություն:
«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 1-ին, կանխատեսվող ձյան տեղումներին զուգահեռ ընկերությունն իրականացնելու է ձնամաքրման աշխատանքներ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում՝ ապահովելով քաղաքացիների ազատ տեղաշարժը նախևառաջ կենտրոնական փողոցներում, այնուհետև նաև երկրորդական փողոցներում և բակերում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: