Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Այս առիթով էլ որոշեցինք անդրադառնալ խուլերին: Մեր զրուցակիցը ժեստերի լեզվի թարգմանիչ և առաջին ուսուցիչ, նաև հայկական ժեստերի լեզվի առաջին հեռուստատեսային թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանն է, որ ծնվել է խուլերի ընտանիքում և ամբողջ կյանքում իր ուսերին զգացել դրա ծանրությունն ու պատասխանատվությունը: