Հայերեն   English   Русский  
����������������������
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 տոկոսով, թեև զբաղված կանանց 30,3%-ը, իսկ տղամարդկանց 28,1%-ը ունի բարձրագույն կամ հետբուհական կրթություն: Կանանց աշխատանքի սահմանափակման և նրանց նկատմամբ աշխատանքի շուկայում գոյություն ունեցող խտրականության հետևանքով Հայաստանը համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում առնվազն 50-60 մլն դոլար է կորցնում։
Մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից մոտեցումների կիրառման պարագայում աշխատանքի մասին հայտարարությունները մեծամասամբ այլ տեսք ու բովանդակություն կունենային, քան այսօր հանդիպում ենք աշխատանքի տեղավորման տարատեսակ կայքերում։
Դեռ փոքր հասակից մեզ սովորեցնում են, որ չկան միայն իրավունքներ և միայն պարտականություններ, այդ երկուսը փոխկապակցված են։ Բայց արի ու տես, որ հայկական իրականությունում որոշ դեպքերում կարող է այդպես լինել՝ մեր տնտեսության առանձնահատկությունն է՝ իրավունքները միայն գործատուներինն են, պարտականությունները՝ աշխատողներինը։ Ու ոչինչ, որ կա աշխատանքային օրենսդրություն, որն այլ բան է ենթադրում, այն միայն թղթի վրա գոյություն ունի, իրականությունը բոլորովին այլ է։
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի միջին մասնագիտական պետական և ոչ պետական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության և ձեռներեցության հնարավորությունների, ձեռքբերումների ու խնդիրների վերաբերյալ քննարկում։
Ապրիլի 16-17-ին տեղի կունենա որակի ապահովման շահակիցների 4-րդ ֆորումը, որն այս անգամ կրելու է «Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագիրը։ Ֆորումի կազմակերպիչն է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) փորձարկում է բուհ-գործատու երկխոսության նոր մոդել։
Վերջին տարիներին կրթության ոլորտում ամենից շատ քննարկվող հարցերից է, թե որքանով են բուհերը մասնագետներ պատրաստելիս հաշվի առնում աշխատաշուկայի պահանջները, և ինչ հմտություններ ու կարողություններ պետք է ունենա շրջանավարտը` հեշտությամբ աշխատանք գտնելու համար: ՏԵՄՊՈՒՍ-ի «Արարատ» ծրագրի շրջանակներում, որը կոչված է խթանելու բուհ-գործատու երկխոսությունը, ուսումնասիրություններ են կատարվում, որոնց արդյունքում պետք է ստեղծվի ՏՏ, կառավարում և մանկավարժություն ոլորտային որակավորումների շրջանակ` աշխատաշուկայի ...
Զբաղվածության խնդրի լուծումը հասարակությունում հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը ապահովող կարևորագույն գործոններից: Այսօր Հայաստանում գրանցված է 180 500 հաշմանդամություն ունեցող անձ: Չնայած այն բանին, որ երկրում թե′ պետական կառույցներ, թե′ հասարակական կազմակերպություններն ակտիվ աշխատանք են տանում, սակայն վիճակն մնում է անփոփոխ: Հաշմանդամություն ունեցող աշխատունակ տարիքի անձանց շուրջ 8-9 տոկոսն է միայն աշխատում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: