Սիրելի’ ուսանողներ,Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում նշվում է որպես Ուսանողների համաշխարհային օր:Աշխարհի բոլոր պետություններում ուսանողներն ակտիվ ներգրավված են ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում: Մրցունակ գիտելիքներով հարուստ ուսանողությունը կարող ուժ է յուրաքանչյուր պետության զարգացման գործընթացում՝ միաժամանակ լինելով պետության հզորության և առաջընթացի գրավականը: