Հայերեն   English   Русский  
����������
«Ուլիսը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, երևանյան ակումբը չի շարունակի ելույթները Հայաստանի առաջնությունում:
Գասիկ Սիմոնյանը հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը Երևանի «Ուլիսի» վերաբերյալ հայտարարություն է հրապարակել, որը ներկայացվում է առանց փոփոխությունների:
Երևանի «Ուլիսը» ֆինանսապես շատ ծանր վիճակում է հայտնվել։ Երեկ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում խոշոր հաշվով «Բանանցին» զիջելուց հետո թիմի մամուլի քարտուղարությունը հաղորդագրություն է հրապարակել, որում, մասնավորապես ասվում է.«Այսօր «Ուլիսը» գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում 0:3 հաշվով զիջեց «Բանանցին»: Ինչպես և Բարձրագույն խմբի վերջին խաղում, մրցակիցը խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Այս պարտությունների մեջ ոչ մի կերպ չի կարելի մեղադրել ոչ թիմի խաղացողներին, ոչ էլ մարզչական կազմին: Պարզապես ...
«Բանանցը» հաջող է մեկնարկել Հայաստանի գավաթի խաղարկությունում՝ քառորդ եզրափակիչ առաջին խաղում մրցակցի հարկի հաղթանակ տարել «Ուլիսի» նկատմամբ:
Այսօր «Ուլիսը» պայմանագիր ստորագրեց ռուս մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոյի հետ, ով գլխավորելու է թիմը մինչև մրցաշրջանի ավարտը, հետագայում իր աշխատանքը թիմում երկարաձգելու հնարավորությամբ:
Սոչիում հավաք անցկացնող Նիժնի Նովգորոդի «Վոլգան», որի կազմում հայ ֆուտբոլիստներ են խաղացել, ստուգողական մրցամարտում 6:0 հաշվով առավելության է հասել «Յուգ-Սպորտի» նկատմամբ։
Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածը: Թիմերը ձմռանը կհանգստանան և պայքարը կվերսկսեն միայն 2015-ի մարտին: Ինչ խոսք, հանգստի մասին միայն հարաբերական կարելի է խոսել, քանի որ կարճատև դադարից հետո ակումբները մարզումները կվերսկսեն, կհամալրեն կազմերը նոր խաղացողներով: Յուրաքանչյուր թիմ այդ ամենը կկատարի իր հնարավորությունների սահմաններում: Արտերկրում կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, կանցկացվեն ստուգողական հանդիպումներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: