Եվրասիական ինտեգրման հարցերով Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը կախված է Հայաստանի որոշումից:«Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլորի համար, բայց այս դեպքում այդ որոշումը կախված է Հայաստանից, քանի որ նման որոշումն ընդունվում է կոնսենսուսի հիման վրա: Վերջնական որոշումը՝ ընդունել Ադրբեջանին ԵՏՄ, թե ոչ, կախված է Հայաստանից»,-ասել է Գլազևը՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ համաժողովի ժամանակ:Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ի առջև դրված ...