«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս տարածաշրջանային այցով Երևանում էր Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Դոնալդ Տուսկը, ով մինչ այդ, ՀՀ այցի նախորդ օրը, գտնվում էր Բաքվում: Եթե փորձենք այցի հետ կապված գնահատականներ տալ կամ հնչեցնել հնարավորությունների տեսլական, ապա կարելի է մեկ բառով շեշտել, որ դա ոչինչ չասող և զուտ պրոտոկոլային այց էր եվրոպական հերթական չինովնիկի կողմից: