Հայերեն   English   Русский  
Տաշքենդ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հոկտեմբերի 10-14-ը կկայանա սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը:
Մաքսատան աշխատողները Տաշքենդի օդանավակայանում կալանավորել են մի տղամարդու, որը փորձել է մոտ 17 հազար դոլար արժողությամբ 400 գրամ ոսկի անցկացնել ստամոքսում, ՌԻԱ «Նովոստի»-ին երկուշաբթի տեղեկացրել են Ուզբեկստանի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունից։Մամուլի ծառայության տվյալներով՝ Ուզբեկստանի քաղաքացու հանդեպ, որը թռել էր Տաշքենդ-Դելի չվերթով եւ օգտվել էր «կանաչ միջանցքից», կիրառվել է լրացուցիչ մաքսային ստուգում։
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Տաշքենդ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին: Նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝ նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝ ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար:Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս ...
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կմեկնի Տաշքենդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր:
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Տաշքենդում մասնակցել է և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Ապրիլի 6-7-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ուզբեկստան։
Ռուսաստանցիներ Մարգարիտա Գասպարյանը և Ալեքսանդրա Պանովան հաղթել են թենիսի Տաշքենդի WTA շարքի մրցաշարի զուգախաղի պայքարի եզրափակիչում։
Դեռ երկար կխոսվի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում օրերս կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների փայլուն մրցելույթների մասին, այն մասին, որ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձել են աշխարհի չեմպիոն, Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմն էլ լավագույնն է ճանաչվել մեդալների հաշվարկով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: