Հայերեն   English   Русский  
ԼՂՀ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի շրջանակներում պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ լրագրողների հնչեցրած հարցին: Գրում է Rusarminfo.ru-ն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «1997 թվականի գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձևաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ խոսելով Արցախի՝ բանակցային սեղանից դուրս մնալու մասին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին եւ Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին:
1992 թ. հուլիսի 4-ին ընկավ Լեռնային Ղարաբաղի վարչական վեց շրջաններից ամենամեծի` 1,7 հազ. քկմ տարածք ունեցող Մարտակերտի շրջկենտրոնը, որի առավել խոշոր բնակավայրերն են Այգեստանը (Չայլու), Հաթերքը, Թալիշը, Վանքը, Ներքին Հոռաթաղն ու Առաջաձորը: 59 գյուղական համայնք ունեցող շրջանը միանգամից չդատարկվեց, ինչպես Շահումյանը:
Հանրային պահանջագրերի change.org հարթակում մեկնարկել է «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք:
«Այսօր ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա:
Հունվարի 19-ին և 20-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Հունվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: Հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/:
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք, հայտարարում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: