ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը օգոստոսի 14-ի դռնբաց նիստում քննարկել և եզրակացություն է տվել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին՝ հիմք ընդունելով փաստաբան Անդրանիկ Վահանյանի դիմումը, որում վերջինս նշում է, որ օրենքի նախագիծը սահմանափակում է մրցակցությունը, արգելափակում է շուկա նոր տնտեսվարողների մուտքը, ինչպես նաև ոչ մրցակցային պայմաններ է ստեղծում շուկայի ...