Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են կենտրոնանալ Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Էրդողանը գոհունակություն է հայտնել առ այն, որ Թուրքիան գյուղատնտեսական ապրանքներ է տեղափոխում Ռուսաստան, սակայն կցանկանար, որ երկկողմ առևտրին առնչվող վերջին սահմանափակումները վերացվեն: