Սիրելի հայրենակիցնե'ր,նիդերլանդահայ համայնքի հարգելի անդամներ ու բարեկամներ, մոտենում են վերջին օրերն ու ժամերը հրաժեշտ տալու արդեն պատմության գիրկն անցնող 2014 թվականին: Հրաժեշտի տարին յուրահատուկ էր հիշարժան իրադարձություններով ու ձեռքբերումներով: Այն հարուստ էր բազմապիսի տխուր և ուրախ անցքերով, որոնց անրադառնալուն պահանջվում է ժամանակ ու խորը վերլուծություն: Միևնույն ժամանակ անմասն չենք մնացել ժամանակի դաժան դիպվածներից ու մարտահրավերներից, որին անրադառնալը ևս դժվարին ու ցավոտ է բոլորիս: