Հայերեն   English   Русский  
��������
Հայաստանի մուայթայի հավաքականը 10 մարզիկով Սոչիում դեկտեմբերի 6-8-ը մասնակցեց Կրասնոդարի մարզի միջազգային բաց առաջնությանը: Հայ մարզիկների հետ մրցավայր էին մեկնել նաև 4 մարզիչներ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում ներկայացրեց Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Պրոկոֆևի‚ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումներն ուղեկցվում էին հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 22-ին ելույթ կունենա Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում հանդես գալու հրավերը ստացել է «Տաղանդ և հաջողություն» կրթական հիմնադրամի կողմից՝ մշակութային ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում։
Նոյեմբերի 2-ին Սոչիում տեղի է ունեցել մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա, որի շրջանակներում իրենց ուժերն են փորձել «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի 9, ինչպես նաեւ ակադեմիայի Կապանի մասնաճյուղի թվով 6 սաները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան ավարտեցին բանակցությունները Սոչիում: Հանդիպումը տևել է վեց ժամ: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որտեղ օդանավակայանի ղեկավարներից մեկը բացատրում է հայ աշխատակցին, թե ինչու են իրեն աշխատանքից ազատել։ Ձայնագրության մեջ նշվում է, որ նրան աշխատանքից ազատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բողոքի նամակը ստորագրելու համար։«Մեզ մոտ չեն սիրում, երբ մարդիկ բողոքում են։ Պետք էր սպասել եւ լռել»,–ասում է օդանավակայանի ներկայացուցիչը՝ պնդելով, որ ազգությունը կապ չունի։Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոչիի միջազգային օդանավակայանի հայազգի աշխատակիցները հայտարարություն ...
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ստիպել է իրեն սպասել, որը Սոչի ժամանել էր ռուս-ամերիկյան երկխոսությունը վերականգնելու Թրամփի հանձնարարականով: Գրում է Mk.ru-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչի է ժամանել, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի զինթափման հարցը, ինչպես նաև Իրանի, Սիրիայի և Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակները: Այդ մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Russian.rt.com-ը:
Փետրվարի 9-ին Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ անցկացնելով 10-րդ մենամարտը: Հայ բռնցքամարտիկը մենամարտեց արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ և առաջին իսկ ռաունդի 1.18 րոպեին նոկաուտի ենթարկեց մրցակցին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: